Հուլիսի 5-ի կեսօրից հետո, ինչպես նաև հուլիսի 6-8-ին գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-10-ին՝ առավելապես կեսօրից հետո, առանձին շրջաններում նույնպես սպասվում է անձրև։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ի երեկոյան, 6-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հասնելով 18-23 մ/վ արագության։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Հուլիսի 9-10-ը ցերեկային ժամերին այն նույնքան կբարձրանա։
Երևանում հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում կլինի՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում գիշերը սպասվում է +16 +18, ցերեկը՝ +26 +28 աստիճան տաքություն։

