Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպի» ընկերություններում

1 Min Read

Իրավապահ մարմիններն այս պահին խուզարկություն են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է նրա մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Տոնոյանը նաև հայտնել է, որ գործողությունների աշխարհագրությունն ավելի լայն է։ «Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»,- գրել է նա։

Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական պարզաբանում չեն տարածել գործընթացի հիմքերի և հարուցված քրեական վարույթի մանրամասների վերաբերյալ։

Share This Article