Թրամփը G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին

0 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին՝ մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդիլ Բայսալովը։

«Մեզ շատ կուրախացներ նրանցից թեկուզ մեկի հրավերը, բայց բոլոր երեք առաջնորդներն էլ լինելու են Թրամփի անձնական հյուրերը G20-ի գագաթնաժողովում»,- նշել է դեսպանը։

G20-ի առաջնորդների գագաթնաժողովը նախատեսված է այս տարվա դեկտեմբերի 14-15-ին՝ Մայամիում։

Share This Article