Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է

1 Min Read

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը։

Լրատվամիջոցը նշում է, որ պատճառը խուզարկության ընթացքում որդու նկատմամբ կիրառված բռնությունն է։ Տիկին Ծառուկյանը տեսել է կատարվածի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները։ Նա դրանք շատ ծանր է տարել։

Share This Article