Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթել է Մոլդովայի հավաքականին

1 Min Read

Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը շարունակում է հաջող ելույթները Երևանում։ Մեր թիմը հասել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչ խաղում հայ բասկետբոլիստները 82:66 հաշվով հաղթեցին Մոլդովայի հավաքականին։ Հանդիպման լավագույն խաղացողը Էնթոնի Սարգսյանն էր։ Նա հավաքեց 26 միավոր և տիրեց 26 ռեբաունդի։ Նրա արդյունավետության գործակիցը կազմեց 34 միավոր։

Եզրափակիչում Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովո-Մալթա զույգի հաղթողի հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։

Share This Article