Հետազոտություն. սոցցանցերում գրառումների 1/4-ը ստեղծված է արհեստական բանականության կողմից

1 Min Read

Pangram ընկերությունն ուսումնասիրել է սոցիալական ցանցերում արհեստական բանականության (ԱԲ) օգտագործումը։ Հետազոտողները վերլուծել են ավելի քան 1 միլիոն հրապարակում LinkedIn, Medium, Substack, X (Twitter) և Reddit հարթակներում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱԲ-ի կողմից գրված նյութերը շատ են երկար տեքստերում։ 250 բառից ավելի ծավալ ունեցող գրառումների շուրջ 26%-ը ամբողջությամբ գրել է արհեստական բանականությունը։

LinkedIn-ը դարձել է առաջատար այս ցուցանիշով։ Այստեղ երկար հրապարակումների ավելի քան 40%-ը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով։ Ընդհանուր առմամբ, LinkedIn-ին է բաժին ընկնում հետազոտված ԱԲ-բովանդակության 62%-ը։

X (Twitter) հարթակում նույնպես բարձր է ԱԲ-ի ազդեցությունը։ Այնտեղ մեծ հրապարակումների կեսը մասամբ կամ ամբողջությամբ պատրաստված է ԱԲ-ի օգնությամբ։

Reddit-ը, հակառակը, ունի ԱԲ-բովանդակության նվազագույն ծավալ։ Հետազոտողները նշում են, որ հարթակի մեկնաբանությունների 98%-ը գրված է մարդկանց կողմից։ Սակայն Reddit-ի առանձին հրապարակումներում ԱԲ-ի կիրառումը հաճախակի է, ինչը վկայում է մոդերացիայի թերությունների մասին։

Substack-ը դարձել է բացառություն. այնտեղ ԱԲ-ով գրված տեքստերի քանակը կախված չէ հրապարակման երկարությունից։

Share This Article