Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

1 Min Read

Apple-ը նախատեսում է թողարկել իր առաջին ծալվող սմարթֆոնը՝ iPhone Ultra-ն: Այն հավանաբար կներկայացվի iPhone 18 Pro շարքի հետ միասին: Սակայն սարքի վաճառքը կարող է ձգձգվել:

Ընկերությունն արտադրական որոշ խնդիրների է բախվել: Այդ պատճառով Apple-ը կարող է կրկնել 2017 թվականի iPhone X-ի փորձը: Սմարթֆոնը կներկայացնեն սեպտեմբերին, իսկ պատվերները կբացվեն միայն շաբաթներ անց:

Ծալվող iPhone-ի նախնական պատվերները հնարավոր կլինի ձևակերպել 2026 թվականի հոկտեմբերից ոչ շուտ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ ԱՄՆ-ում սարքը կարժենա 2299-2499 դոլար:

Սպասվում է, որ նոր հեռախոսի պահանջարկը շատ մեծ կլինի: Այն գերազանցելու է առկա առաջարկը:

Share This Article