Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան

0 Min Read

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Լճի մակարդակը ներկայումս հասել է 1900.80 մետր նիշին։ Սա 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ լճի մակարդակը բարձր է 14 սանտիմետրով։ Տարվա սկզբից մինչ օրս այն բարձրացել է 58 սանտիմետրով։

Share This Article