ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց բոլորի համար։ Նա այդ մասին գրել է Truth Social սոցցանցում։ Ըստ Թրամփի՝ նեղուցը բաց կլինի՝ Իրանի հետ կամ առանց նրա մասնակցության։
ԱՄՆ-ն վերականգնում է իրանական շրջափակումը։ Այն կվերաբերի միայն Իրանի նավերին և նրա հաճախորդներին։ Մյուս երկրները կշարունակեն ազատ օգտվել նեղուցից։ Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այսուհետ կլինեն «Հորմուզի նեղուցի պահապանը»։
ԱՄՆ-ն նաև նախատեսում է փոխհատուցում ստանալ նեղուցում անվտանգություն ապահովելու համար։ Այն կկազմի բեռնափոխադրումների արժեքի 20 տոկոսը։ Թրամփի խոսքով՝ այս գործընթացը կսկսվի անմիջապես։

