ՌԴ նախագահը պարգևատրել է հայազգի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին

0 Min Read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ Ալեքյանին։ Ակադեմիկոսը ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» չորրորդ աստիճանի շքանշան։

Բագրատ Ալեքյանը Վիշնևսկու անվան վիրաբուժության ազգային կենտրոնի փոխտնօրենն է։ Նա այս պարգևին արժանացել է առողջապահության ոլորտում ունեցած մեծ վաստակի համար։

Պաշտոնական փաստաթղթում նաև նշվում է, որ բժիշկը պարգևատրվել է երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։

Share This Article