Ադրբեջանը կես տարում Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք

0 Min Read

2026 թվականի հունվարից հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Պետական վիճակագրական կոմիտեին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ արտահանման ծավալը կազմել է 17 մլն 128 հազար 640 դոլար։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան կատարվել է ընդամենը 960 դոլարի անուղղակի ներմուծում։ Հունիս ամսին Հայաստանից Ադրբեջան ներմուծում ընդհանրապես չի եղել։

Share This Article