Apple ընկերությունը պատրաստվում է հոկտեմբերին թողարկել թարմացված iPad mini պլանշետը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Bloomberg գործակալության տվյալներով՝ այս մոդելն առաջին անգամ կունենա OLED էկրան։ Այդ տեխնոլոգիան ապահովում է պատկերի ավելի բարձր որակ։
Apple-ն արդեն օգտագործում է նման էկրաններ iPhone-ներում և iPad Pro-ներում։ Ընկերությունն աշխատում է նաև սովորական iPad-ի և iPad Air-ի նոր տարբերակների վրա։
Բազային iPad-ի թարմացումը սպասվում է 2027 թվականի սկզբին։ Այն կստանա ավելի արագ պրոցեսոր։ iPad Air-ը կրկին կթողարկվի 11 և 13 դյույմանոց տարբերակներով։ Այդ մոդելները, ինչպես և նոր iPad Pro-ները, կթողարկվեն աշնանը։
Վերջին երկու եռամսյակներում iPad-ների վաճառքը գերազանցել է շուկայի կանխատեսումները։ Ընթացիկ ֆինանսական տարում վաճառքները կաճեն 6 տոկոսով։ Այն կկազմի մոտ 30 միլիարդ դոլար։
Apple-ի բաժնետոմսերի գինը հինգշաբթի աճել է 0,8 տոկոսով։ Տարեսկզբից դրանք թանկացել են 21,4 տոկոսով։

