Պելեի՝ 1958 թվականի ԱԱ եզրափակիչի մարզաշապիկը վաճառվել է 4,88 միլիոն դոլարով

1 Min Read

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մարզաշապիկը վաճառվել է 4,88 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է 168.am-ը։ Խոսքը 1958 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում նրա կրած մարզաշապիկի մասին է։ Այն իր տիրոջը գտել է Sotheby’s աուկցիոնում։

Պելեն տարիներ առաջ այս մարզաշապիկը նվիրել էր իր թիմակից Դիդիին։ Հետագայում այն հայտնվել էր Բրազիլիայի սպորտի թանգարանում։ Դրանից հետո մարզաշապիկը գնել էր մի մասնավոր հավաքորդ։

Սպորտային հագուստի աուկցիոնային ռեկորդը դեռ Մարադոնայինն է։ 2022 թվականին Դիեգո Մարադոնայի՝ 1986 թվականի աշխարհի առաջնության մարզաշապիկը վաճառվել էր 9,28 միլիոն դոլարով։ Այն շարունակում է մնալ պատմության ամենաթանկարժեք մարզաշապիկը։

Share This Article