Ռուս զբոսաշրջիկները գաստրոնոմիական տուրիզմի համար լավագույն երկիր են համարում Իտալիան։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով OneTwoTrip-ի տվյալներին։ Հարցման մասնակիցների 64%-ը նախընտրում է Իտալիան։
Վրաստանը ընտրել է հարցվածների 55%-ը, իսկ Ռուսաստանը՝ 51%-ը։ Ռուսաստանը այս ցուցակում առաջ է անցել Ֆրանսիայից, Չինաստանից և Հայաստանից։ Ցուցակում են նաև Հունաստանը, Ճապոնիան, Իսպանիան և Ուզբեկստանը։
Զբոսաշրջիկները Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ճապոնիա և Ուզբեկստան մեկնում են ազգային խոհանոցը փորձելու համար։ Իսկ Վրաստան, Հայաստան, Ռուսաստան և Հունաստան այցելում են ուտեստների բազմազանության համար։ Չինաստանը գրավում է նոր և անսովոր համեր փնտրողներին։
Գաստրոտուրիզմի համար ամենամատչելի երկրներն են Ուզբեկստանը, Վրաստանը և Հայաստանը։ Այստեղ կացության միջին արժեքը մեկ գիշերվա համար կազմում է 10-11 հազար ռուբլի։

