Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի գործով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նրա երկու համածառայակիցների նկատմամբ։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Երկու զինծառայողներն էլ ձերբակալվել են և մեղադրվում են զինակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար (ՀՀ ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ նրանց կալանավորելու վերաբերյալ։

