Ուկրաինան ԱԹՍ-երով հարվածել է Եկատերինբուրգում Wildberries-ի պահեստին

1 Min Read

Ազատություն — Ուկրաինական կողմը խոշոր հարձակում է իրականացրել Ռուսաստանի մի քանի քաղաքների ու Ղրիմի վրա՝ գործի դնելով ավելի քան 300 անօդաչու թռչող սարք։ Հարվածների թիրախում է հայտնվել Եկատերինբուրգը, որտեղ հրթիռակոծության է ենթարկվել Wildberries առցանց առևտրի հարթակի պահեստը, և պահեստի մոտ կայանված մեքենաները բռնկվել են հրդեհից:

Վիրավորների մասին որևէ տեղեկություն դեռ չի հաղորդվում: Wildberries-ն իր հերթին հայտարարել է, որ աշխատակիցներին հաջողվել է ժամանակին տարհանել, իսկ պահեստի շենքը, իբր, էական վնաս չի կրել. այս տեղեկությունը հաստատել են նաև տեղական իշխանությունները:

Հարկ է նշել, որ Wildberries-ի պահեստները վերջին օրերին արդեն մի քանի անգամ դարձել են հարձակումների թիրախ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ այդ լոգիստիկ կենտրոններն օգտագործվում են անօդաչուների և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ պատժամիջոցային բաղադրիչների մատակարարման նպատակով:

Share This Article