News.am — ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացիները շարունակում են iMessage-ի միջոցով ստանալ կեղծ հաղորդագրություններ, որոնք իբր Ճանապարհային ոստիկանությունից են։ Այս նամակների միակ նպատակը ձեր ֆինանսական միջոցները հափշտակելն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս պարզապես անտեսել դրանք։ Ավելին՝ անհրաժեշտ է բլոկավորել և՛ հեռախոսահամարը, և՛ այն էլեկտրոնային փոստը, որից ստացել եք կասկածելի հաղորդագրությունը։ Զեղծարարների ակտիվությունը վերջին շրջանում նորից աճել է, և իշխանությունները կոչ են անում զգոն լինել։ Ոչ մի դեպքում մի սեղմեք կասկածելի հղումների վրա և մի տրամադրեք ձեր անձնական տվյալները։ Եթե ստացել եք նման հաղորդագրություն, ապա լավագույն լուծումը այն ջնջելն ու ուղարկողին արգելափակելն է:
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ով տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին

