Արարատի մարզում կրակոցներ են հնչել․ 26-ամյա տղամարդը ձերբակալվել է

1 Min Read

168.am — Հուլիսի 18-ին՝ երեկոյան ժամը 21:55-ի սահմաններում, Վեդիի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ընդամենը 15 րոպե առաջ Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Նորիկ Ղ.-ն իր տանը կրակոցներ է արձակել: Տղամարդն օգտագործել է իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակ և չորս կրակոց արձակել: Այդ կերպ նա, ըստ ոստիկանության, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ:

Դեպքի վայր ժամանած Վեդիի բաժնի ծառայողները Նորիկ Ղ.-ին ձերբակալել են անմիջապես: Նրան կալանավորել են հենց տան հասցեից՝ հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով:

Share This Article