Factor — Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 տարեկանների հավաքականն արդեն Բաքվում է, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը տեղի կունենա տարիքային այդ խմբի Աշխարհի առաջնությունը: Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանն այս մրցաշարում կունենա 16 ներկայացուցիչ։ Ազատ ոճում երկիրը կներկայացնի 6 մարզիկ, իսկ հունահռոմեական ոճում՝ 10 ըմբիշ: Թիմն արդեն տեղում է և պատրաստվում է մրցումներին:

