Hetq — Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների առաջնահերթ թիրախների ցանկը, ինչի մասին զինվորականների հետ հանդիպումից հետո հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ըստ նրա՝ հիմնական նպատակն է ուժեղացնել ճնշումը, որպեսզի Ռուսաստանը ստիպված լինի դիմել դիվանագիտական լուծումների, և դրան պետք է նպաստեն զենքի ու նավթի արտադրության դժվարությունները, ինչպես նաև տնտեսական կորուստները։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Զելենսկին հաստատել էր Ռուսաստանի վրա «ազդեցության 40-օրյա գործողությունը», որին հաջորդել էին նավթավերամշակման գործարաններին ու Wildberries-ի պահեստներին հասցված հարվածները: Հուլիսի 10-ին Ուկրաինան ստեղծել էր նաև հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն:

