Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի համար մեկ ձերբակալված կա

1 Min Read

Առավոտ — ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով մեկ անձ արդեն ձերբակալված է։ Քննչական կոմիտեից այս պահին չեն հայտնում ձերբակալվածի ինքնությունը, սակայն հաստատում են, որ գործընթացը շարունակվում է։

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում քրեական վարույթ է սկսվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Այժմ նախաքննությունն ընթացքի մեջ է, և հետաքննությունն ուղղված է միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե Կոնջորյանի եղբորը դաժան ծեծի են ենթարկել «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, ինչպես նաև Էլլարի Սաքոն, Գրիշա Գրիգորյանը և Ազատ Շահոյանը։

Ինքը՝ Ավետ Կոնջորյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է, որ իրեն ծեծել են գիշերով՝ մի քանի հոգով։ Սակայն նա հրաժարվել է մանրամասնել՝ պատճառաբանելով շատ վատ ինքնազգացողությունը։ Նա նշել է, որ արդեն դիմել է ոստիկանություն և բժշկական հաստատություն։

Share This Article