Մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը

1 Min Read

Radar.am — 82 տարեկանում կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը, ով ծնվել էր 1944 թվականին Երևանում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա զորակոչվել է խորհրդային բանակ, ապա ուսումը շարունակել Սահմանապահ զորքերի բարձրագույն ուսումնարանում, իսկ 1982-ին ավարտել ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան։

Մարգարյանը Ազգային անվտանգության ծառայության և Ներքին զորքերի գնդապետ էր, իսկ 2001 թվականին հիմնադրել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը։ Մինչև 1993-ը նա աշխատել է ներքին գործերի համակարգում, սակայն 1995-ին ձերբակալվել է «գնդապետների գործով» և հետագայում ազատ արձակվել։ 2003-ին առաջադրվել է Հայաստանի նախագահի թեկնածու, իսկ 2016-ի հունվարին կրկին ձերբակալվել և կալանավորվել է ԱԱԾ կողմից՝ Արթուր Վարդանյանի հետ համագործակցելու կասկածանքով։

Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին, Զովունի գյուղի «Ադանա» սգո սրահում։

Share This Article