Թուրքիայում անտառային հրդեհները չեն մարում. գործընթացին միացել է նաև օդուժը

1 Min Read

Armtimes — Թուրքիայի Անթալիա նահանգի Քաշ շրջանում բռնկված անտառային հրդեհը շարունակում է մոլեգնել արդեն երկրորդ օրը։ Կրակը տարածվել է Ուզյումլյու թաղամասի անտառային հատվածում, որտեղ տեղանքը բավականին բարդ է՝ դժվարամատչելի և ժայռոտ։

Հրդեհաշիջման աշխատանքներն ընթացել են նույնիսկ գիշերային ժամերին։ Ցամաքային ուժերը, չնայած ռելիեֆի հետ կապված դժվարություններին, անդադար փորձել են վերահսկողության տակ առնել կրակի օջախները։ Գործողություններում ներգրավված են մեծ թվով մասնագետներ և տեխնիկա, մասնավորապես՝ 26 ջրատար, 9 ջրամատակարարման և 5 արագ արձագանքման մեքենա, ինչպես նաև 155 հոգուց բաղկացած տեխնիկական անձնակազմ։

Առավոտյան իրավիճակը փոքր-ինչ փոխվել է, քանի որ պայքարին միացել են նաև օդային միջոցները։ Կրակը մարելու նպատակով ներգրավվել են հատուկ ուղղաթիռներ ու ինքնաթիռներ, որոնք հնարավորություն են տալիս հասնել տեղանքի ամենադժվար հատվածներին։ Աշխատանքները շարունակվում են՝ նպատակ ունենալով կանխել կրակի հետագա տարածումը։

Share This Article