Radar.am — Իլոն Մասկը բարձրաձայնել է եվրոպական երկրներում առկա ժողովրդագրական լուրջ խնդիրների մասին՝ հրապարակավ նախազգուշացնելով, որ Արևմուտքի երկրները կանգնած են բնակչության վերացման իրական սպառնալիքի առաջ։
Իր սոցիալական ցանցի էջում Մասկը հստակ թվեր է նշել՝ ընդգծելով, որ Եվրամիության 27 անդամ երկրներից 21-ում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիությանը։ Այս մտահոգիչ իրավիճակը գործարարը որակել է որպես Արևմուտքի վերացման ճանապարհ, ինչը լայն քննարկումների առիթ է տվել։
Նշված տեսակետը հիմնված է ՄԱԿ-ի վերջին վիճակագրական տվյալների վրա, որոնք ուսումնասիրում են աշխարհի խոշորագույն տնտեսությունների ժողովրդագրական պատկերը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սկսած 1950 թվականից՝ ծնելիության գործակիցը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում անընդհատ նվազում է՝ հասնելով մտահոգիչ սահմանագծի։

