Հայաստանում տղամարդկանց մեջ ծխախոտի օգտագործումը 50%-ից ավել է: Սա նշանակում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղ և մահացու ելքեր. Անահիտ Ավանեսյան

1 Min Read

2025 թվականին Հայաստանում մինչև 65 տարեկան 3639 մարդ է մահացել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից, ընդ որում՝ մահացածների մեծ մասը՝ 2462-ը, տղամարդիկ են։

Սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը վաղաժամ մահվան հիմնական պատճառներից են։ Ծխախոտի օգտագործումը դրանց կարևորագույն կանխարգելելի ռիսկի գործոններից է։ Հենց այս պատճառով էլ ծխախոտի և նիկոտինային արտադրանքի օգտագործումը սահմանափակող օրենսդրությունը պարզապես սովորական արգելք չէ, այլ մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանություն։

Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման մակարդակը գերազանցում է 50 %-ը։ Սա ուղղակիորեն թարգմանվում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և մահացու ելքերի աճով:

Սա պարզապես առողջապահական խնդիր չէ, այլ լուրջ դեմոգրաֆիական ու տնտեսական սպառնալիք, քանի որ խոսքը աշխատունակ տարիքի բնակչության մասին է։ Օրենսդրական արգելքներն ու սահմանափակումները կարևոր քայլ են, բայց միայն վարչական միջոցներով հնարավոր չէ արմատապես փոխել իրավիճակը։ Առանց վերահսկողության խստացման և հանրային վարքագծի փոփոխության՝ վաղաժամ մահացության ցուցանիշները շարունակելու են բարձր մնալ։

Share This Article