ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ արհեստական բանականությունը լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ մարդկության համար, քանի որ ժամանակի ընթացքում նեյրոցանցերը կարող են պարզապես կորցնել հետաքրքրությունը մարդկանց, այդ թվում՝ նույնիսկ մտավոր էլիտայի նկատմամբ:
Նման սցենարը չի վերաբերում ֆանտաստիկային կամ դավադրության տեսություններին, քանի որ այն իրական և գիտակցված մարտահրավեր է, որը պահանջում է հատուկ վերահսկողություն ու նոր մոտեցումների մշակում:
Այս մասին նա խոսել է կուսակցության փորձագիտական խորհրդի նիստի ժամանակ, որտեղ անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացմանը և դրանց հետ կապված հնարավոր հասարակական խնդիրներին:
Արհեստական բանականության զարգացման տեմպերը վերջին շրջանում ստիպում են լրջորեն մտածել տեխնոլոգիական հսկողության և համաշխարհային անվտանգության հարցերի շուրջ։ Նմանատիպ զգուշացումները ցույց են տալիս, որ թվային հեղափոխությունը ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնցից շատերին մարդկությունը դեռևս պատրաստ չէ։

