Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի համար ևս միջնորդություն ներկայացնել․ Բակո Սահակայն

1 Min Read

Factor.am — Արցախի նախագահ Բակո Սահակյանը պաշտոնից հեռանալուց հետո մնալու է Արցախում: Խոստանում է իր հնարավորություննրի չափով օգտակար լինել։

Պատասխանելով քննադատություններին, որ կորոնավիրուսի տարածման օրերին ընտրություններ կազմակերպելով՝ վտանգի տակ է դրվել քաղաքացիների առողջությունը՝ Բակո Սահակյանն ասաց, որ բացառված է իրենց որոշումների արդյունքում նման բան լինի. «Այդ որոշումը եղել է գիտակցված և ինչու չէ՝ հիմնավորված»։

Բակո Սահակյանն ասում է՝ իրեն հաճույք չի պատճառում Ռոբերտ Քոչարյանի՝ բանտում գտնվելը, և Սերժ Սարգսյանին դատարանում տեսնելը.

https://www.instagram.com/p/B-b8rtSpeBE/?igshid=x4efbwthj9pu

«Որովհետև մենք խոսում ենք առաջնորդների մասին, ովքեր ղեկավարել են ազատագրական պայքարը, նաև կազմակերպել զինված դիմադրությունը։ Հետագայում այդ մարդիկ մասնակցել են բանակաշինությանը, պարզ է, որ նման վիճակը չի առաջացնում ոչ հասարակ տրամադրություններ մեր ժողովրդի մոտ։ Այս ընթացքում մենք զսպվածություն ենք դրսևորել և իրավական գնահատականներ չենք տվել՝ լինի դա դատարանում միջնորդությունը։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է չգնահատել»։


Share This Article