«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 չինացի է փորձաքննության ենթարկվել. ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը. ՀՀ առողջապահության նախարարություն

0 Min Read

Համացանցում  տեղեկություններ են տարածվում, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ: Նրանց մոտ կորոնավիրուսի առկայության վերաբերյալ տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունից Tert.am-ի հետ զրույցում հերքեցին:

«Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել և ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը: Նրանց մոտ գրիպ և մրսածության նշաններ են եղել, թոքաբորբ չի հայտնաբերվել»,- ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2547879778786469
Share This Article