Երևանաբնակ կինն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց, որ տարեվերջին իր անչափահաս տղային բռնության են ենթարկել 3 հասուն տղամարդիկ՝ իրենց իսկ տանը, տատի ներկայությամբ։ Կինը շարունակեց պատմել, որ որդուն նաև ենթադրյալ բռնարարի ավտոմեքենայում են սեռական բռնության ենթարկել, անգամ ծառից են կախել՝ եղելությունը մորը պատմելու փորձի համար, բայց մի երեխա փրկել է։
Ըստ մոր՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն ունեն, ըստ որի, երեխայի հետանցքը կարմրած է ու լայնացած, ինչն էլ, մոր պնդմամբ, վկայում է պարբերական սեռական բռնության մասին: Ահասարսուռ այս պատմությամբ արդեն զբաղվում են իրավապահները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն է 2016-2017-ի գործով զբաղվել։ Ասում է՝ 4-5 հատոր գործի մասին է խոսքը, մի քանի տասնյակ մարդիկ են հարցաքննվել, քննչական բազմաթիվ գործողություններ են եղել, երեխայի մայրը հստակ անուններ է նշել, բայց գործը կարճվել է առանց մեղադրյալների։ Իրենք բողոքարկել են, որ գործը վերաբացվի։
Մանրամասն՝ տեսանյութում

