Նախարարը սովորեցնում է ճիշտ լվանալ ձեռքերը (տեսանյութ)

1 Min Read

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սովորեցնում է ձեռքերը ճիշտ լվանալու ձևը։

«Ուզում եմ հիշեցնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ամենաէական դերերից մեկն ունի հենց ձեռքերը օճառով ճիշտ լվանալը, և դա ունի բացատրություն։ Օճառը քայքայում է վիրուսի պատյանը, որը ճարպային հիմքով է, և մենք պարզապես կարող ենք նրան ոչնչացնել, սպանել, եթե մեր ձեռքերը ճիշտ լվանանք»,- ասում է նախարարը։

Share This Article