ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, կուսակցության համակիրների և այլ անձանց հետ համագործակցությամբ, Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու դիմաց Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք է տվել։ Բացի այդ, կուսակցության համակիրները նույն մարզի բնակիչներին նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում կայանալիք կուսակցական հավաքին։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

