Վարչապետն առաջարկում է քաղաքացիների նկարահանման հիման վրա տուգանել ՀԴՄ կտրոն չտվողներին

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջին նիստի ժամանակ կրկին անդրադարձել է հաշվիչ դրամարկղային մարմինների կտրոններ չտրամադրելու հարցին: Նա նշել է, որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտալու մասին:

Փաշինյանը նշել է, որ Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ:

Կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է:

Նիկոլ Փաշինյան


Նա հիշեցրել է, որ այս փորձն արդեն կիրառվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ոլորտում:

Աղբյուրը` lragir.am


Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Share This Article