Ռուստամ Բադասյանը հերքում է․ «Կինս դեռևս 2019-ի ամռանից չի աշխատում Լենա Նազարյանի գրասենյակում»

1 Min Read

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն լուրերին, թե իր կինն աշխատում է Լենա Նազարյանի գրասենյակում։

Պատվիրատուի պատվերը կրկին վատ է իրականացվում, իսկ այդ նպատակով տրամադրված գումարները 0 արդյունք են տալիս, իսկ առջևում նոր ծախսեր են

Հերքում

• Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում (տես Լենա Նազարյանի հերքումը):
• Ես ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չեմ մասնակցել ու մասնակցում փաստաբանական գրասենյակի կառավարմանը և որևէ առնչություն չունեմ վերջինիս հետ (կինս փաստաբանի արտոնագիրը ստացել է դեռևս 2015 թվականին, և այդ մասին տեղեկությունը հասանելի է advocates.am կայքում: Նույն ժամանակահատվածում տարբեր կարգավիճակներով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ)։
• Ես ինքս եղել եմ այլ փաստաբանական գրասենյակի բաժնետեր, սակայն շահերի բախման իրավիճակներից խուսափելու համար, դեռևս ՊԵԿ-ում, հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից։

Բարեփոխումները, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ քաղաքականության մշակումն անխափան շարունակվելու են։

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/2809097129141704

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Share This Article