Արմավիրում 14 տարեկան աղջիկը ծննդաբերել է. պարզվել է, որ երեխայի հայրը աղջկա հայրն է. նա ձերբակալվել է

1 Min Read

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս հայրը ձերբակալվել է:

2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին,  բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին չլրացած անչափահաս՝ Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 2005թ., ով գտնվել է 22-23 շաբաթական  հղիության վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին,  բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է:


Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝  հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ:

Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: Վերջինս ձերբակալվել է:


Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ մեր Telegram ալիքում:

Share This Article