«Իմ կուսակցությունը լինելու է Փաշինյանի կառավարությանը ընդդիմադիր». Վանեցյանի հարցազրույցը ռուսական «Интерфакс»-ին

1 Min Read

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական Интерфакс գործակալությանը։ Վանեցյանը նշել է, որ քաղաքական նոր կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, հաղորդում է Armlife.am-ը։

«Քաղաքական նոր ուժը լինելու է կենտրոնամետ, աջակողմյան կենտրոնամետ ուժ: Այս պահին ընթանում է համախոհների և հնարավոր գործընկերների հետ խորհրդատվությունների գործընթացը, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք ծրագրային կետերն ու հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը»,- հայտարարել է Վանեցյանը:

Լուսանկարը՝ armeniasputnik.am

Նրա խոսքով` ներկա դրությամբ Հայաստանում առաջացել են շատ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան թավշյա հեղափոխության ծրագրերից:

Օրեր առաջ մամուլը «Ռուսական КГБ-ն և նրա ռուսահայ ներկայացուցիչները կֆինանսավորեն Արթուր Վանեցյանի հիմնադրամը» հրապարակմամբ անդրադարձել էր Արթուր Վանեցյանի գործունեությանը:


Share This Article