«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Սիրելի հայրենակիցներ, բանակում կատարվող սպանությունների / ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են չբացահայտված / կոծցված գործերի քանակը։
Բոլոր մակարդակներում / ատյաններում տրված հավաստիացումները, խոստումները, «տղամարդու խոսքերը» գործերը բացահայտելու, մեղավորներին պատժելու, հետագա մարդկային զոհերը կանխելու՝ փաստացի զրո արժեք ունեն։

Բոլոր իրավասու մարմինները «մեղավոր և պատասխանատու են» համարում ոչ թե իրենք իրենց, այլ՝ հանրությանը․ այսինքն՝ մեզ։ Նման պայմաններում առաջարկում եմ հանդիպել և քննարկել «մեղավորներիս» հետագա քայլերը։15.02.2020, ժամը ՝ 13։00։ Վայրը՝ Բաղրամյան պող. 1։ Հետագա գործողությունները կորոշենք միասին՝ տեղում։
- Մբապեն բացահայտել է Ֆրանսիայի հավաքականում իր ամենամտերիմ ընկերներին
- Բժիշկը պատմել է կեռասի անսպասելի օգուտների մասին
- Ռիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդ
- Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
- Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

