Panarmenian.net — 2018-ից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է, Հայաստանից արտագաղթը դադարում է, Գերմանիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, իսկ հիփոթեքային վարկերի թիվը 2017-ի համեմատ կրկնապատիկ աճել է։ Փաշինյանը հույս է հայտնել, որ պրոցեսը շարունակական կլինի։

Ըստ գործադիրի վիճակագրության՝ Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբերին մեկնած քաղաքացիների թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանածների թիվը, իսկ 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6%:

