«ՀՀ վարչապետն իրավունք չունի շփոթված կեցվածքով ներկայանալ միջազգային բաց քննարկմանը»․ ՊՆ նախարարի նախկին տեղակալ

1 Min Read

«Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատից հիասթափված եմ», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով՝ Մյունխենում տեղի ունեցածը ցաքուցրիվ, սարկազմախառը խոսքուզրույց էր, որը մեղմ ասած կոտրեց հնարավոր հույսերը։

Լուսանկարը՝ armeniasputnik.am

«Ի՞նչ իմաստ ուներ երկար բարակ խոսել ներկաների մոտ քմծիծաղ առաջացնող «միկրո, մինի հեղափոխություններից», սեփական անձի գովերգումից, ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը կատարված տեսնելու հարցում միակը լինելուց: Ի՞նչ է շահում դրանից Հայաստանը», – ասում է ՊՆ նախկին նախարարը։

Ալիևը “պատ” է, որից պետք չէ վախենալ. միևնույն է քանդվելու էՓաշինյան-Ալիև մյունխենյան դեբատից հիասթափված եմ: Արցախյան…

Posted by Artak Zakaryan on Saturday, February 15, 2020
Share This Article