Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը․ ՌԴ Պետդուման ընդունեց նախագիծը

0 Min Read

Shantnews.am — Ռուսաստանի Պետդումայում երեկ ուշագրավ զարգացումներ են եղել: Մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է Սահմանադրությունից հանել նույն անձի նախագահ դառնալու ժամկետների սահմանափակումը:

Առաջարկը շատ չանցած ընդունվել է: Այսպիսով՝ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը:

Ինքը՝ Պուտինը, ելույթի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ նման հեռանկարին, եթե երկրի Սահմանադրական դատարանը փոփոխությունը գլխավոր օրենքին հակասող չհամարի:

Share This Article