Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. մանրամասներ

1 Min Read

Armeniasputnik.amԱրիանա Կաոիլիի վիճակն այժմ կայուն է, նա ունի վերջույթների կոտրվածքներ։ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի կյանքին վտանգ չի սպառնում։

Արիանային «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, որտեղ նրան պետք է հետազոտեն վնասվածքաբանները։

Նրա գիտակցության մակարդակը կայուն է, կան ստորին վերջույթների կոտրվածներ: Հիշեցնենք, որ մարտի 14-ին Երևանում Lexus-ով վթարի էր ենթարկվել Լևոն Արոնյանի կինը։

Նա Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը։ Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել կնոջը ավտոմեքենայից դուրս բերել: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:


Share This Article