ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին տվյալներ է հայտնել։ Նա մասնավորապես գրել է․

«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը
- Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
- Ծանր վիճակում` 63 հոգի
- Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
- Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր՝ մայիսի 2-ին, դուրս է գրվել 33 պացիենտ, վարակվածների թիվն ավելացել է 125-ով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։

