Kentron.tv — Մայիսի 4-ին վերացվելու են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող բազմաթիվ սահմանափակումներ: Ռեստորաններն ու սրճարանները գործելու են միայն բացօթյա տարբերակով:
Տնտեսվարողները ոգևորությամբ են սպասում վերաբացմանը և արդեն սկսել են նախապատրաստական բուռն աշխատանքը: Մայրաքաղաքի դեռևս փակ սրճարաններում մեր գործընկեր Իզաբելլա Հովհաննիսյանին ասել են, որ պահպանելու են հիգիենայի խիստ կանոններն ու ապահովելու են սոցիալական հեռավորությունը:

