
Iravaban.net — Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից.
- 1325-ն` առողջացած
- 45-ը` մահվան ելքով,
- 1928 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 15-ն են։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Կատարվել է 1192 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

