Տաթևիկ Ռևազյանը մայր է դարձել. նա հրապարակել է փոքրիկի լուսանկարը

1 Min Read

Armeniasputnik.am — Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել։ Ուրախ լուրը նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«Կյանքում երբևէ ավելի երջանիկ չենք եղել»,- գրել է Ռևազյանն ու լուսանկարներ հրապարակել։

Դրանց համար ընտրած հեշթեգերից մեկը «կորոնաբեյբի» է։ Լուսանկարներում Ռևազյանի նորածին փոքրիկն է և երջանիկ ծնողները։ Մայրիկն ու հայրիկը՝ Պարույր Աբրահամյանը, հատուկ պաշտպանական դիմակներով են։

Մեկնաբանություններում օգտատերերը շնորհավորել են երջանիկ ծնողներին դստեր ծննդյան առիթով ու բազմաթիվ բարեմաղթանքներ հղել։


https://www.facebook.com/tatevik.revazian/posts/10160059007863986

Դեռևս հայտնի չէ, թե ծնողներն ինչ անուն են ընտրել իրենց նորածին բալիկի համար։

Հիշեցնենք՝ Ռևազյանը հիմա Դանիայում է, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Նա մեկնել է Դանիա՝ հղիության վերջին ամիսները բարեկամներին մոտ լինելու համար։ Ռևազյանը բազմիցս նշել է, որ թերևս Հայաստան կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական լինի։ Նրա վերադարձը նաև չվերթերի վերականգնման հետ է կապված։


Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։ Նա երկար ժամանակ ապրել է Դանիայում ու աշխատել ավիացիայի ոլորտում։

Share This Article