Aravot.am — Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսելով, ուղղում մտցրեց, որ խոսքը մարտի 1-ի գործի բացահայտման մասին է, և նշեց, որ առաջնահերթությունը պետք է տրվի տասը սպանված մարդկանց սպանությունների բացահայտմանը, և հարց է՝ արդյոք այսօրվա քննությունը նպաստում է դրան, թե ոչ: Այնուհետև պատասխանեց.

Իր և Նիկոլ Փաշինյանի ծանոթության մասին ևս մեկ անգամ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչել է իր ընկերոջ՝ Ալեն Սիմոնյանի միջոցով. «Մենք իրար հետ ծանոթացել ենք նրա միջոցով, մի քանի անգամ շփվել ենք, ինչպես վերջերս Ալեն Սիմոնյանը պատմեց, ինքն է ներկայացրել իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանին: 2018-ին ես եղել եմ ԱԱԾ գործող սպա, և գործող սպայի աշխատանքի գործառույթներից չի բխում մասնակցություն ունենալ որևէ քաղաքական գործընթացի»:


