Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել են Ծաղկաձորում

1 Min Read

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ի վերջո կարողացել է վերադառնալ Հայաստան։

Երգչուհին այժմ մեկուսացված է Ծաղկաձորում։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Ծաղկաձորում եմ… Դեռ չեմ հասել տուն, ասեմ ավելին, 14 օր փակված եմ լինելու սենյակում, բայց մեկ է սիրտս արդեն խաղաղ է ու երջանիկ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր. «Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։ Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են»։

https://www.instagram.com/p/B_PuELBpjV_/?utm_source=ig_web_copy_link
Share This Article