«Կորոնավիրուսի 115 դեպք ունենք, 1-ը արձանագրվել է բուժքրոջ մոտ»․ նախարար

1 Min Read

Թարմացում
Կորոնավիրուսով վարակման 122 դեպք է արձանագրվել մինչ այս պահը. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսով բուժքույր է վարակվել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։Առողջություն եմ ցանկանում նրան։

Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը:


Share This Article