Ծեծի են ենթարկել 2 զինծառայողի․ տարին Մեհրաբի զորամասում սկսվեց ծեծ ու ջարդով

1 Min Read

Հունվարի 1-ին՝ առավոտյան 9։20-ի սահմաններում, Մեհրաբի զորամասում, մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել 2 զինվորի։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծվողները եղբայրներ են, վերջերս էին տեղափոխվել իրենց զորամաս՝ Էջմիածնի զորամասից։ Նրանցից մեկը գտնվում է բուժկետում, ցնցումներ ունի։

«Նենց ձեներ էր գալիս, ոնց որ կենդանի մորթեին, էնքան ծեծեցին, վերջում երևի մեկի ուշքը գնաց, գոռում էին՝ «Ջո՜ւր բերեք»․․․»

Աղբյուրը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, նմանատիպ դեպքեր շատ են լինում։ Փոխանցեց նաև ծեծի ենթարկածների տվյալներն ու ֆեյսբուքյան էջերը։ Տվյալները՝ ստորև․

Մաքս Բաբայան


Ժոր Առաքելյան (Ֆեյսբուքում գրանցված է որպես Ժոռ Ավալյան)

Գևորգ Մխիթարյան


Դավ Երանյան

Վլադ Սանթրոսյան

Գևորգ Տոնոյան (ֆեյսբուքյան էջ չունի)

Share This Article