Կրեմլն արձագանքել է Զելենսկիի առաջարկին

1 Min Read

Կրեմլը հերքել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական ուղիներով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավեր է ուղարկել G7 գագաթնաժողովում հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Interfax-ի փոխանցմամբ։

Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նման հրավեր չի եղել՝ նշելով, որ Մոսկվայի և Կիևի միջև ներկայումս որևէ պաշտոնական հաղորդակցության ուղիներ գոյություն չունեն։

Կրեմլի խոսնակը կրկնել է նաև Պուտինի դիրքորոշումը, համաձայն որի՝ եթե Զելենսկին պատրաստ լինի պատասխանատու և լուրջ բանակցությունների (որոնց բովանդակության մասին Կիևի իշխանություններն արդեն տեղյակ են), ապա նա կարող է ժամանել Մոսկվա, որտեղ նրան կընդունեն։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական կողմը «ուղերձ է հղել» Պուտինին՝ առաջարկելով հանդիպում կազմակերպել այս շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակում, սակայն, նրա խոսքով, ռուսական կողմն այդ նախաձեռնությանը չի արձագանքել։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու ՌԴ նախագահի հետ ցանկացած ձևաչափով, բացի Մոսկվայում հանդիպելուց։

Share This Article