ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը

1 Min Read

Bloomberg-ը և Al-Arabiya-ն հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի նախագիծը։ Այն կստորագրվի հունիսի 19-ին Շվեյցարիայում՝ ճանապարհ բացելով 60-օրյա բանակցությունների համար։ Նպատակն է դադարեցնել պատերազմը և սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը։

Կողմերը հայտարարում են պատերազմի անհապաղ դադարեցման մասին։ Նրանք չեն ձեռնարկի թշնամական գործողություններ, կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, չեն միջամտի ներքին գործերին։

Իրանն ու ԱՄՆ-ն կբանակցեն՝ վերջնական համաձայնագրի հասնելու համար առավելագույնը 60 օրվա ընթացքում։ Այն կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը և կվերականգնի նավագնացությունը 30 օրում։ Համաձայնագրից 30 օր անց ԱՄՆ-ն իր ուժերը կդուրս բերի տարածաշրջանից։ Իրանը կվերսկսի առևտրային նավերի տեղաշարժը Պարսից ծոցում 30 օրում՝ նախապատերազմյան ծավալով։

ԱՄՆ-ն 300 միլիարդ դոլար կհատկացնի Իրանի տնտեսության վերականգնմանը։ Վերջնական համաձայնագրով կվերացվեն Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները (ՄԱԿ-ի, ԱԷՄԳ-ի և ԱՄՆ միակողմանի)։

Իրանը վերահաստատում է, որ միջուկային զենք չի արտադրի։ Միջուկային հարցերն կլուծվեն վերջնական համաձայնագրում։ Մինչ համաձայնագրի կնքումը կպահպանվի ստատուս քվոն. Իրանը կպահպանի միջուկային ստատուս քվոն, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառի և ուժեր չի կուտակի տարածաշրջանում։

Մինչ պատժամիջոցների վերացումը ԱՄՆ-ն արտոնություններ կտրամադրի իրանական նավթի և նավթաքիմիական արտահանման համար։ Բանակցությունների ընթացքում Իրանի սառեցված ակտիվները կազատվեն։

Համաձայնագրի կատարումը վերահսկելու համար կստեղծվի իրականացման մեխանիզմ։

Share This Article